"

Ապրանքի վերադարձ և փոխարինում

Պատշաճ որակի ապրանքի վերադարձ և փոխարինում

Գնորդն իրավունք ունի փոխարինելու կամ վերադարձնելու պատշաճ որակի ապրանքը համաձայն ՀՀ համապատասխան օրենսդրության:

Պատշաճ որակի ապրանքը փոխարինվում կամ վերադարձվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքային տեսքը, գործարանային փաթեթավորումը, սպառողական հատկանիշները, երաշխիքային դրոշմապիտակները, ապրանքային պիտակները, ինչպես նաև սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը կամ այլ հաշվարկային փաստաթուղթ, որը կապացուցի ապրանքը <<Այ-Թի Պլազա>>-ից  ձեռք բերված լինելու փաստը:

Պատշաճ որակի ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու նպատակով վաճառողի գտնվելու վայր հասցնելու հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի հաշվին: Եթե գնորդի` վաճառողին դիմելու օրը վաճառողը նույն ապրանքից չունի, ապա գնորդն իրավունք ունի պահանջելու հետ վերադարձնել նշված ապրանքի համար վճարված գումարըկամ, եթե գնորդը ցանկանում է, փոխարինել այն համանման ապրանքով:

"