"

ԱՆՎՃԱՐ ԱՌԱՔՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

\"Այ-Թի Պլազա\" ՍՊԸ-ն իր վաճառած ապրանքը առաքում է մինչև վերջնական սպառողին: Սակայն գնված ապրանքը առաքվում է անվճար միայն հետևյալ դեպքերում:

  1. Ձեռք բերված ապրանքների ամբողջական գումարը պետք է գերազանցի 40.000 դր գումարը, հակառակ դեպքում առաքումը վճարովի է (1000 - 2000 դր):
  2. Առաքման հասցեն պետք է լինի Երևան քաղաքի սահմաններում
  3. Իրավաբանական անձանց համար պետք է լինի պատասխանատու անձ, որը տեղում կկնքի հաշիվ-ապրանքագիրը և մեկ օրինակը կվերադարձնի մեր աշխատակցին: Այն դեպքերում երբ նշված փաստաթուղթը գնորդի մեղքով չի կնքվում տեղում միանգամից, վաճառողի օրինակը ուղարկվում է մեր գրասենյակ գնորդի հաշվին:
  • Առաքման արժեքը և ժամկետները այն բնակավայրերի համար, որոնք չկան մեր քաղաքների ցանկում, հարկավոր է ճշտել մեր օպերատորի հետ՝ զանգահարելով մեր ընկերության հեռախոսահամարով կամ կապի նշված այլ միջոցներով։
  • Երևան քաղաքից 40կմ և ավել հեռավորության վրա գնվող բնակավայրերի համար առաքումը կատարվում է 5-10 օրվա ընթացքում` կախված առաքիչների ծարաբեռնվածությունից և տվյալ ուղղությունով պատվերների քանակից։
  • Ցանկում եղած բնակավայրերի համար առաքման արժեքը նշված է մաքսիմալ  չափով։ Այն կարող է զեղչվել՝ կախված պատվերի արժեքից, կամ տվյալ ուղղությամբ առկա պատվերների քանակից առաքման օրվա դրությամբ։
  • Երևան քաղաքից 200կմ և ավել հեռավորության վրա գտնվող բնակավայրեր առաքումները կազմակերպելու համար անհրաժեշտ է կապվել մեր ընկերության օպերատորի հետ։ Ճշտել առաքման եղանակը, արժեքը, ժամկետները՝  այդ թվում Արցախի Հանրապետություն։
"